Աղվան Հովսեփյանն ամեն ինչ անում է Գևորգ Կոստանյանի պաշտոնավարումը «հարամելու» համար, Կոստանյանն էլ անվերջ «կսմիթում» է նրան. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Աղվան Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրել է, թե իբր իր եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի միջեւ հակասություն չկա, այլ ընդամենը աշխատանքային տարաձայնություններ են, որոնք միշտ էլ եղել են: Այս պատմության մեջ ուշագրավն այն է, որ մի կողմից Աղվան Հովսեփյանը «ներքին կարգով» ամեն ինչ անում է Գեւորգ Կոստանյանի պաշտոնավարումը «հարամելու» համար, մյուս կողմից էլ Կոստանյանն է անվերջ «կսմիթում» նրան:

ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելու օրվանից ակնարկում է, թե Հովսեփյանի ղեկավարած տարիներին դատախազությունը եղել է ամենակոռումպացված կառույցը, եւ ինքն անողոք պայքար է սկսել դրա դեմ: Ա. Հովսեփյանը «Ժողովուրդ»-ի հետ այս հարցի շուրջ զրուցելիս հայտնեց. «Ես որեւէ խնդիր չեմ տեսնում: ԶԼՄ-ներում առաջ քաշված այդ հարցը ամբողջությամբ արհեստածին է»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս