Ռուսաստանից եկող դրամական փոխանցումները նվազել են 85.8%-ով (7 անգամ). «168 ժամ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«168 ժամ» թերթը գրում է. «Դրամական փոխանցումների (տրանսֆերտների) վերաբերյալ ՀՀ ԿԲ տվյալների տողատակում սովորաբար կորում է մի շատ կարևոր ցուցանիշ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները: Այդ տեսանկյունից մեր տրանսֆերտային ցուցանիշերը երբեք չեն ներկայացվել, մինչդեռ դրանց ուսումնասիրությունը բավականին հետաքրքիր փաստեր է բացահայտում: Ավելի պարզ ասած, այդ փոխանցումներն արտացոլում են ֆիզիկական անձանց բիզնես ակտիվությունը:

Ասենք, առևտրային նպատակով ներհոսքի մեջ ներառված են նաև անհատ ձեռնարկատերերի ստացած գումարները, որոնք ստացվել են օտարերկրյա անհատ ձեռներեցներին կամ քաղաքացիներին մատակարարված ապրանքների կամ ծառայությունների դիմաց: 2015 թվականի առաջին եռամսյակում ֆիզիկական անձանց կողմից բանկային համակարգի միջոցով Հայաստան կատարված փոխանցումների ծավալը եղել է 66.5 միլիոն դոլար:

Դա ընդհանուր փոխանցումների 24.4%-ն է: Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ առևտրային նպատակով կատարված փոխանցումները նվազել են 23.1 միլիոն դոլարով կամ 25.8%-ով: Այսինքն՝ նվազման տեմպն ավելի ցածր է, քան ընդհանուր փոխանցումներինը: Սակայն այստեղ ուշագրավը մեր հիմնական առևտրային գործընկեր երկրից՝ Ռուսաստանից եկող դրամական փոխանցումներն են: Դրանք նվազել են 85.8%-ով (7 անգամ): Նախորդ տարվա առաջին եռամսյակում առևտրային նպատակներով ՌԴ-ից Հայաստան փոխանցվել է 33 միլիոն դոլար, այս տարվա առաջին եռամսյակում՝ ընդամենը 4.7 միլիոն դոլար: Ընդ որում, մյուս երկրների մասով գրանցվել է նույնատիպ փոխանցումների 9.3% աճ»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս