Հայաստանի կառավարությունն, այսօր՝ նոյեմբերի 1-ին, որոշում կայացրեց միջին մասնագիտական մի շարք կազմակերպություններ վերակազմավորելու եւ վերամիավորելու մասին: Երեւանի մշակույթի պետական քոլեջը կմիացվի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտին, իսկ Երեւանի էստրադային եւ ջազային արվեստի պետական քոլեջը՝ Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիային: Այս միավորումները ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը հիմնավորեց նրանով, որ այդ ուսումնական հաստատությունների կրթական ծրագրերը կրկնում են միմյանց, սակայն ունեն տարբեր մասնագիտական մակարդակներ:
Էստրադայի եվ ջազի քոլեջը կմիավորեն կոնսերվատորիային
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ