Armenian text to speach

Քաղաքապետարանում սիրիահայ աշակերտների և նրանց ծնողների հետ հանդիպում է եղել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը հերթական հանդիպման էր հրավիրել Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցներում սովորող սիրիահայ աշակերտներին ու նրանց ծնողներին։

Հանդիպման ընթացքում քննարկվել են երեխաների ուսուցման, ինչպես նաև շրջապատի հետ հաղորդակցության, սոցիալական ներընդգրկման և ընդհանուր դաստիարակությանն առնչվող այլ հարցեր։ Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետը կարևորել է հատկապես ավարտական դասարաններում սովորող սիրիահայ աշակերտների մասնագիտական կողմնորոշման և ուսումը Երևանի որևէ բարձրագույն կրթական հաստատությունում շարունակելու հարցը։

Հանրակրթության վարչության պետի  առաջարկությամբ՝ հաջորդ հանդիպումը կլինի դպրոցական քննաշրջանից հետո։




Լրահոս