Այսօր տեղի կունենա «Եվրատեսիլ-2015» մրցույթի առաջին կիսաեզրափակիչը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մայիսի 19-ին Վիեննայում տեղի կունենա «Եվրատեսիլ-2015» մրցույթի առաջին փուլը: Հայաստանը ներկայացնող Genealogy խումբը ելույթ կունենա 2-րդ համարի ներքո: Genealogy` «ծագումնաբանություն». այսպես է կոչվում խումբը, որ ձևավորվել է հատուկ «Եվրատեսիլ» երգի մրցույթին Հայաստանը ներկայացնելու համար:

Եսայի Ալթունյանի, Թամար Կապրլյանի, Վահե Թիլբյանի, Մերի-Ջին Օ’Դոհերթիի, Ստեֆանի Թոփալյանի և Ինգա Արշակյանի կատարմամբ Face the Shadow՝ «Առերեսվիր ստվերին», երգը համամարդկային արժեքների մասին է՝ սիրո, համերաշխության, հավատարմության եւ, իհարկե, սերունդների ծագումնաբանության՝ գենետիկայի: Տեսահոլովակով էլ երիտասարդները ցույց են տալիս, որ չնայած սերունդները փոխվում են, այնուամենայնիվ, ծագումնաբանությունը մնում է նույնը:




Լրահոս