«Առավոտ» օրաթերթը գրում է. «Արդյո՞ք էլեկտրաէներգիայի թանկացման հարցը կամ Սուրիկ Խաչատրյանի որդու հերթական քաջագործությունները պետք է քննարկվեն Ազգային ժողովում: Ինձ թվում է՝ այո, անպայման պիտի քննարկվեն: Իշխանությունը դեռևս Գերագույն խորհրդի ժամանակներից խոչընդոտում էր և հիմա էլ խոչընդոտում է նման քննարկումներին՝ ասելով, թե «դա իրավապահների գործն է», «այստեղ իրենց խոսքը պետք է ասեն մասնագետները» և այլն:
Սակայն, այդ իրավապահներն ու մասնագետները խիստ քաղաքականացված են՝ «անկախ փորձագետներ» չեն, որ իրենց խոսքը որևէ մեկին արժանահավատ թվա: Իհարկե, պատգամավորները նույնպես անկախ փորձագետներ չեն, մասնավորապես՝ ընդդիմադիր պատգամավորները խիստ շահագրգռված են՝ ցանկացած հարց ներկայացնել որպես «աղետ», «սարսափ», «կործանում» և «անդունդի եզր»: Իշխանությունն իր իրավապահներով և «անկախ հանձնաժողովներով» ցանկանում է խնդիրները կոծկել, ընդդիմությունն իր «ապոկալիպտիկ» հռետորաբանությամբ՝ խնդիրները բացել: Հենց դա էլ «հակակշիռների և զսպումների» մեխանիզմի մի մասն է:
Իշխանությունը՝ ի դեմս իրեն ծառայող իրավապահների, պնդում է, որ Սյունիքում ամեն ինչ կարգին է, մարդկանց սպանում են, ծեծում են, ահաբեկում են, աչք են հանում՝ առանց «պատմափիլիսոփայական դոկտոր» Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի մասնակցության:
Պատգամավորները պարտավոր են ստուգել մեր այդ ենթադրությունը՝ նաև այն պատճառով, որ պետությունը, այսինքն՝ մենք, հարկատուներս, երաշխավոր ենք կանգնել այդ ընկերության կոմերցիոն ռիսկերին: Երկու դեպքում էլ չարժե պատգամավորների ձայնը լռեցնել»՞
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։