Կոճակ սեղմող պատգամավոր Արթուր Ստեփանյանի (Չախկալ Արթուր) «համեստ» ունեցվածքը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Արթուր Ստեփանյանի դրամական միջոցները 2014թ. վերջին կազմել են 39 հազ. դոլար, մինչդեռ նրա տարեկան աշխատավարձն ընդամենը 4 մլն 333 հազ. դրամ է: Բացի այդ, նա նախորդ տարի 55 մլն դրամով ձեռք է բերել բնակելի տուն: Պարզվում է՝ մի տուն էլ գնել է պատգամավորի հայրը՝ Արսեն Ստեփանյանը, 53 մլն 300 հազ. դրամ արժեքով: Թե ինչ միջոցներով, պարզ չէ: Հայր Ստեփանյանի նախորդ տարվա եկամուտը, որը ստացվել է ձեռնարկատիրական գործունեությունից, կազմել է 1 մլն 604 հազ. դրամ:

Հիշեցնենք, որ Արթուր Ստեփանյանը պատգամավոր է դարձել Քանաքեռ-Զեյթուն համայնքն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքից: Նա համարվում է ՀՀ ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի` «Քեթրինի Միհրանի» հովանավորյալը եւ հայտնի է Չախկալ Արթուր անունով: Նշենք նաեւ, որ Արթուր Ստեփանյանի գործունեությունը ԱԺ-ում սահմանափակվում է կոճակ սեղմելով: Իսկ թե հատկապես որ կոճակը պետք է սեղմի՝ դեմ թե կողմ, նրան հրահանգում է ՀՀԿ խմբակցության ղեկավարը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս