Ժողովուրդ. ԱԺ նախկին ԲՀԿ-ական պատգամավորն Իրանում մենաշնորհային դիրք է զբաղեցրել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Ռոբերտ Թովմասյանը Իրանի Իսլամական Հանրապետությունում մենաշնորհային դիրք է զբաղեցրել: Ըստ “Ժողովուրդ”-ի աղբյուրների` նա Իրանում հիմնել է գազաբաշխիչ աշտարակների հայկական արտադրական ձեռնարկություն: Լուրը թերթի հետ հեռախոսազրույցում չհերքեց նաև ինքը` Թովմասյանը: Ավելին, հավելեց. “Պարսիկները զարմացել էին, որ հայը իրենց ոչ թե մետաղի ջարդոն կամ թափոն է առաջարկում, այլ պատրաստի արտադրանք”: 
Նշենք, որ գազալցակայանի եկամուտներն անմիջապես հաշվող այդ աշտարակների արտադրությամբ զբաղվողներն այս գործը Հայաստանում արդյունավետ չեն համարում: Տեղական փոքր շուկան, պահանջարկի բացակայությունն ու հարկային քաղաքականությունն անիմաստ են դարձնում բիզնեսի այդ տեսակը: Ստացվում է, որ անգամ Իրանում բիզնեսով զբաղվելն ավելի ձեռնտու է, քան Հայաստանում: Հավելենք, որ Իրանի նախագահի նստավայր այցելելուց հետո Ռ. Թովմասյանի ձեռնարկությունը 16 տարով ազատվել է հարկերից:




Լրահոս