Մայիսի 21-22-ը Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացվում է Արևելյան գործընկերության գագաթաժողովը: Armlur.am-ի թղթակիցը հայտնում է, որ գագաթաժողովը տեղի է ունենում Ռիգայի ազգային գրադարանի շենքում:
Այս օրերին շենքի հարակից տարածքը բարեկարգում են և պատրաստվում դիմավորել աշխարհի բարձրակարգ հյուրերին: Նույնիսկ անձրևային եղանակը չի խանգարում բարեկարգման աշխատանքներ տանելու համար: Ռիգայում այնքան է կարևորվում տվյալ գագաթաժողովը, որ պատրաստվում են այսպես լրջորեն:
Հավելենք, որ գագաթաժողովը լուսաբանելու հարցում Armlur.am-ին աջակցում է ՀՀ-ում Լատվիայի դեսպանատունը:
Լուսանկարները` Armlur.am