Պետությունը կօգնի զինծառայողներին` արտերկրում բուժվելու համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ԱԺ անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանի հեղինակած օրենքի նախագծին: ՀՀ պաշտպանության նախար Սեյրան Օհանյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է մարտական գործողություն իրականացնելիս կամ առաջնագծում ծառայողական պարտականությունները կատարելիս զինծառայողի ստացած վնասվածքի, խեղման կամ ստացած հիվանդության դեպքում ՀՀ տարածքում համապատասխան բուժման անհնարինության դեպքում զինծառայողի բուժումն իրականացնել արտերկրում։

«Բուժումն առաջարկվում է իրականացնել ՀՀ պետական բյուջեի հաշվին՝ հատուցելով բուժման, ճանապարհածախսի, կեցության գումարը, ինչպես նաև ընտանիքի անդամի ճանապարհածախսի ու կեցության ծախսը: Գտնում ենք, որ այն լրացուցիչ խթան կհանդիսանա առանձնահատուկ պայմաններում զինվորական ծառայության պատշաճ իրականացման համար, ինչպես նաև կբարձրացնի զինծառայողների պաշտպանված լինելու հանգամանքը»,-նշեց Սեյրան Օհանյանը։




Լրահոս