ՀՀ Աժ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը սոցցանցի իր էջում գրել է.
«ՀՀ Աժ Բարգավաճ Հայաստան խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը և պատգամավորներ Արմեն Ավետիսյանը, Արայիկ Աղաբաբյանը և Հայկ Խաչատրյանը հանդիպեցին Հայաստանի եզդիական ներկայացուցիչների և Իրաքից ժամանած եզդիների հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին եզդի ժողովրդի համար արդիական համարվող մի շարք հարցեր: 20-րդ դարասկզբին եզդի ժողովրդի ցեղասպանության վերաբերյալ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը նախկինում նույնպես հայտնել է իր դիրքորոշումը, այժմ խմբակցությունում պատմական փաստերի ուսումնասիրություն է կատարվում, որի ավարտից հետո մենք հանդես կգանք հրապարակումով և դրանից բխող համապատասխան ձեռնարկումներով: Խմբակցությունն իր մտահոգությունը հայտնեց նաև Իրաքի եզդիաբնակ բնակավայրերում կատարվող արյունալի իրադարձությունների վերաբերյալ:
Բարգավաճ Հայաստանը մշտապես կարևորել է ազգային փոքրամասնությունների հետ բարեկամական հարաբերությունները, նամանավանդ եզդի ժողովրդի հետ, ում հետ հայ ազգը երկար ճանապարհ է անցել՝ միասին հաղթահարելով պատմության դժվարություններն ու խոչընդոտները: