Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, WBO վարկածով գերմիջին քաշային կարգում աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը, այսօր` մայիսի 21-ին, Գերմանիայի Հալլե քաղաքում մամլո ասուլիսի ձևաչափով հանդիպել է մրցակցի` Ռոբերտ Շտիգլիցի հետ:
Արթուր Աբրահամի եւ Ռոբերտ Շտիգլիցի միջեւ կայանալիք թվով արդեն 4-րդ հանդիպումը կայանալու է գերմանական Հալլե քաղաքում:
Մենամարտը նախանշված է հուլիսի 18-ին, բռնցքամարտիկները պայքարելու են WBO չեմպիոնական գոտու համար, որը պատկանում է Արթուր Աբրահամին: