ԲՀԿ-ականներն ամեն բան արել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»՝ առանց Նաիրա Զոհրաբյանի. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորները Աբրահամ Մանուկյանի եւ Մուրադ Գուլոյանի հետ երեկ Գառնիում խնջույք են կազմակերպել: ԲՀԿ-ականները որոշել են նշել ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Մելիք Մանուկյանի՝ Շշերի Մելոյի եւ Արշակ Մխիթարյանի՝ Բրիլյանտի Արշակի ծննդյան տարեդարձները, որոնք դեռեւս ամսվա առաջին կեսին են եղել: Մելիք Մանուկյանի ծննդյան տարեդարձը եղել է մայիսի 5-ին, իսկ Արշակ Մխիթարյանինը` մայիսի 15-ին:

Երեկ «Ժողովուրդ»-ի թղթակիցը նկատել է, որ ԲՀԿ-ական պատգամավորները ԱԺ նիստի ընթացքում անգամ ակտիվ նախապատրաստական եռուզեռի մեջ էին` պայմանավորվելով, թե որտեղ եւ որ ժամին պետք է կայանա խնջույքը: Նկատենք, որ կերուխումը կազմակերպվել է այն օրերին, երբ ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը Հայաստանից բացակայում է: Այլ կերպ ասած՝ ԲՀԿ-ականները ծննդյան արարողությունն անգամ հետաձգել են, որպեսզի կարողանան միայն տղերքով «քեֆ անել»»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս