Արտաշատում կառուցվող եկեղեցին կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Մայիսի 31-ին Արտաշատում կօծվի վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից կառուցվող եկեղեցին: Կառավարության երեկվա նիստի ավարտին Աբրահամյանն իր գործընկերներին հրավիրել է մասնակցելու այդ արարողութտյանը:

Եկեղեցու կառուցումը սկսվել է 2003թ.-ի մայիսի 25-ից և փաստորեն՝ ընթանում էր արդեն 12 տարի: Ուշագրավ է, որ եկեղեցին, «շատ պատահականորեն», կոչվում է Սուրբ Հովհաննես, ինչպիսի «պատահականությամբ» էլ Սուրբ Հովհաննես է կոչվում Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանի կողմից Կողբ գյուղում կառուցված եկեղեցին: Մի համընկում էլ կա. եկեղեցու օծումը կատարվելու է Արտաշատի քաղաքապետի՝ հունիսի 7-ի ընտրություններից մեկ շաբաթ առաջ: Ինչպես հայտնի է, Արտաշատում առաջադրվել է և բնականաբար ընտրվելու մեծ շանսեր ունի վարչապետի որդի Արգամ Աբրահամյանը: Եկեղեցու օծումը կարգին գովազդային առիթ կարող է ծառայել Արգամի համար»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս