Ընտրություն պատերազմի և անպատվության միջև. «Առավոտ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Առավոտ» օրաթերթը գրում է. «1938 թվականի հոկտեմբերի 4-ին Բրիտանիայի այն ժամանակվա ընդդիմությունը ներկայացնող Ուինսթոն Չերչիլը, քննադատելով իր երկրի վարչապետ Նևիլ Չեմբերլենին, որը դրանից մի քանի օր առաջ՝ նույն թվականի սեպտեմբերի 30-ին, ստորագրել էր Մունխենյան համաձայնագիրը, ասել է. «Անգլիային առաջարկվել էր ընտրություն պատերազմի և անպատվության միջև: Նա ընտրել է անպատվությունը և կստանա պատերազմը»: Չեմբերլենը և Ֆրանսիայի նախագահ Դելադյեն, ինչպես հայտնի է, Հիտլերի ու Մուսոլինիի հետ ստորագրել էին համաձայնագիր, ըստ որի՝ Չեխոսլովակիայի Սուդետյան մարզն անցել է Գերմանիային: Այդպես էր Արևմուտքը փորձում սիրաշահել Հիտլերին, որպեսզի վերջինս պատերազմ չսկսի իր դեմ և հակառակը՝ հարձակվի Խորհրդային Միության վրա:

Այն, որ «խալիֆաթի» ցնորքով տարված մահմեդական ահաբեկիչները գրավել են անտիկ շրջանի ամենահայտնի քաղաքներից մեկը՝ Պալմիրան [որը հիմա գտնվում է Սիրիայում], և, կարելի է վստահաբար ասել, այդ քաղաքի բազմահազարամյա մշակութային ժառանգությունից քարը քարին չեն թողնի, դա նախևաոաջ Միացյալ Նահանգների, իսկ այնուհետև՝ մնացած քաղաքակիրթ աշխարհի անպատվությունն է: Ինչու Միացյալ Նահանգների՝ որովհետև «Իսլամական պետությունը» աճել և զարգացել է ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների՝ Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի աջակցությամբ: Ահա թե ինչ հետևանքների են բերում Սիրիայում «ժողովրդավարություն հաստատելու» փորձերը»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս