«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. ««Մեր տեղեկությաններով, մայիսի 2-ին Գորիսի Սդղի Գյոլ կոչվող տարածքում տեղի ունեցած ծեծկռտուքի գործով առաջիկայում կհարցաքննվեն նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը, նրա որդին՝ Տիգրան Խաչատրյանը, և վերջինիս ընկերները:
Ընդհանուր առմամբ հարցաքննվելու է շուրջ երկու տասնյակ անձ: Ըստ նույն աղբյուրների, վերը նշված անձանց արդեն իսկ ուղարկվել են ծանուցագրեր, որպեսզի ներկայանան վարույթ իրականացնող մարմնին: Երեկ Քննչական կոմիտեից մեր թղթակցին ասել են, որ գործով կասկածյալներ և մեղադրյալներ չկան: Մեզ հայտնի դարձավ, որ Սդղի Գյոլում ծեծի ենթարկված Զաքարյան եղբայրներից Հարությունին այս օրերին ևս 2 վիրահատություն է սպասվում: Այդ վիրահատություններից է կախված կվերականգնվի՞ նրա վնասված աչքը, թե՞ ոչ: Մինչ այս՝ վիրահատել էին միջադեպի ժամանակ մյուս եղբոր վնասված քիթը»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: