«Նիստ հրավիրեցինք եւ բոլոր հարցերը քննարկեցինք այնտեղ։ Հանրությանը տեղեկացրել ենք, դուք նույնպես պետք է որ տեղեկացված լինեք այդ մասին»:
Գործող իշխանության ցանկացած օղակում ղեկավարման դեր ստանձնած չինովնիկն աչքի է ընկնում միեւնույն մտածողությամբ: Տվյալ դեպքում ՀՀ գլխավոր դատախազը ոչնչով չի տարբերվում մշտաժպիտ Տիգրան Սարգսյանից, որն իր կյանքի իմաստն է համարում որեւէ հարցով քննարկում կազմակերպելը: 2008-ից մինչ օրս նա քննարկում է տարբեր ոլորտներին առնչվող խնդիրներ, բայց դեռ որեւէ շոշափելի արդյունք չի արձանագրվել: Նույնն անում է Աղվան Հովսեփյանը. Սերժ Սարգսյանի հրավիրած առավել լայնամասշտաբ քննարկումից հետո մինի քննարկում է արել, իսկ մարդու իրավունքները շարունակում են անպաշտպան մնալ: