ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Չեմ հասկանում՝ հիմա ես եղո՞ւնգ եմ նայում, որ ասեմ՝ ելքը որն է լինելու: Կքննարկենք, ելքն էլ կգտնենք այդ ընթացքում»:

Աշոտ Գիզիրյան «168 ժամ»

Դե իհարկե, Շիրակի մարզպետը հո բախտագուշա՞կ չէ, որ «եղունգ նայելով» հարցեր պարզաբանի: Նա լուրջ պաշտոնյա է, ժամանակին եղել է երկրի ամենալուրջ օպերատիվ աշխատողներից մեկը, ինչպե՞ս կարող է այսօր, պաշտոնական դիրքն օգտագործելով, «եղունգ նայել»: Նա եւս շատ լավ է սերտել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի տված դասերը որեւէ հարց քննարկելու վերաբերյալ: Դրա համար էլ քննարկեց, քննարկեց ու այնպիսի գեղեցիկ հնարքներով մի «տրյուկ արեց», որ Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը մի օր արթնացավ եւ բացահայտեց, որ այլեւս առաջվա հզոր տղան չէ: Համաձայնե՛ք՝ հեշտ գործ չէր:




Լրահոս