ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է. Վարդան Սեդրակյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
ՀՀԿ-ն կուսակցություն չէ, իսկ ԲՀԿ-ն ՀՀԿ-ի դուստր ձեռնարկությունն է և բացվեց այն ժամանակ, երբ մի խումբ գործարարներ և գործիչներ չտեղավորվեցին ՀՀԿ-ի ցուցակում: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսին ասաց էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որն առաջադրել է իր թեկնածությունը նախագահական ընտրություններում: Էոսագետը համոզված է, որ ԲՀԿ-ն ուշ, թե շուտ՝ կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Սեդրակյանը համոզված է, որ Սերժ Սարգսյանը չի առաջադրվի: Իսկ ինքը որոշել է առաջադրվել վերջին ԱԺ ընտրությունները ամփոփվելուց հետո, երբ պարզ դարձավ, որ ընդդիմադիրների համար այնպիսի թվեր գրեցին, որ ուղղակի ներկայացված լինեն խորհրդարանում և ընդդիմադիրները համաձայնեցին դրան: “Տեսնելով, որ ոչ մի հույս չկա, որոշեցի դուրս գալ հրապարակ եւ պայքարել արդարության համար հիմք ընդունելով “Սասնա Ծռեր” էպոսը”,- նշեց նա: 




Լրահոս