Աբովյանի քաղաքապետի թեկնածուի պնդմամբ` իրեն ծեծի են ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ին հայտնի դարձավ, որ երեկ Աբովյանի քաղաքապետի թեկնածու Կարապետ Իսրայելյանը դիմել է ոստիկանություն՝ հայտնելով, որ Աբովյանի Կենտրոնական շուկայի մոտակայքում իրեն ծեծի են ենթարկել:

Ոստիկանության հասարակայնության հետ կապերի վարչությունից Armlur.am-ին հայտնեցին, որ քաղաքապետի թեկնածուն հաղորդում է տվել այն մասին, որ իրեն հարվածել է Կարապետ Մկրտչյանը: Ավելի ուշ վերջինս էլ ոստիկանությունում հայտարարել է, թե Կարապետ Իսրայելյանն է իրեն հարվածել իրենց միջև ծագած վիճաբանության ընթացքում:

Կատարվում է հետաքննություն: Կարապետ Իսրայելյանին և Կարապետ Մկրտչյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր:




Լրահոս