ԱՆՏԵՂՅԱԿ Է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը երեկ հայտարարել է, որ եթե տեսնի` Սերժ Սարգսյանը Հայաստանի համար լավ նախագահ է, կանի ամեն ինչ: «Ես կգնամ կասեմ՝ ի՞նչ անեմ, ինձ պահակի աշխատա՛նք տվեք, ես ձեզ կօգնեմ: Խոսքը մեր երկրի մասին է: Եթե դադարի արտագաղթը, եթե տեսնեմ, որ անհանգստանում է, իհարկե կսատարեմ, չէ՞ որ այս ամենն ինքնանպատակ չէ, չէ՞ որ այս ամենը ժողովրդի համար է արվում: Ես Ս. Սարգսյանին խորհուրդ կտայի հետաքրքրվել, կարդալ «2013թ. բյուջեի մասին» օրինագիծը, չկա մեկը, որը կարող է նրան բացատրել: Նույնիսկ կառավարությունը չի ըմբռնում իրավիճակը: Ինչպե՞ս կարելի է լինել պետության ղեկավար եւ չհասկանալ այդ ամենը: Մի՞թե բյուջեից կարեւոր բան կա»,-նշել է Բագրատյանը:




Լրահոս