«Շատ լուրջ օպերատիվ-հետախուզական աշխատանքներ են իրականացվում ՊՆ ռազմական ոստիկանության կողմից, փորձում են բացահայտել առկա անարդարությունները»:
Ինչ հիշում ենք, Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը նույն խոսքերն է ասում՝ փորձում են, աշխատում են, ձգտում են եւ այլն: Հետաքրքիր է՝ դեռ քանի տարի է պետք, որ Հայաստանի իշխանական համակարգի թեւերը սկսեն աշխատել: Բոլորիս է հայտնի, որ ՊՆ-ում ամենատարբեր քրեական գործեր են հարուցվել՝ այս կամ այն անարդարության դեպքի հետ կապված, սակայն այդպես էլ Սերժ Սարգսյանի կողմից հիշատակված «մեծ ձկները» չեն ընկնում ուռկանը: Ուստի ՀՀ պաշտպանության նախարարի ասած այս խոսքը հիշեցնում է վարչապետ Տիգրան Սարգսյանի հերթական դասախոսությունները: