2015 թվականին մայրաքաղաքի վարչական շրջաններում իրականացված ծաղկապատման աշխատանքների ընթացքում տնկված ծաղիկների թիվը կհասնի 2.2 միլիոնի: Այս ցուցանիշից 1միլիոն 250 հազարն աճեցվել են Երևանի քաղաքային տնկարանում: Մայրաքաղաքի ծաղկային տարածքների ձևավորման համար ծաղիկների մյուս քանակն ապահովել են վարչական շրջանների կանաչապատման ձեռնարկությունները: 2015 թվականի ծաղկապատման հիմնական աշխատանքները կավարտվեն հունիսի 15 ին:
Մայրաքաղաքում շարունակվում է նաև սիզամարգերի թարմացման, ինչպես նաև նոր սիզամարգերի ստեղծման նպատակով Կոտայքի մարզից բուսահողի ներկրման գործընթացը: Նախատեսված 16500 քմ բուսահողից արդեն ներկրվել է 7500 խմ-ն: