«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնությունը պահանջներ է ներկայացնում Ճանապարհային ոստիկանությանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Դո´ւրս մեր գրպանից» նախաձեռնության ավտոերթը մեկնարկեց: Ինչպես հայտնում է Armlur.am-ի թղթակիցը, նախաձեռնության անդամ Արմեն Եփրեմյանը ելույթի խոսքում հայտնել է, որ իրենք հստակ պահանջներ ունեն Ճանապարհային ոստիկանությանը: Դրանք հետևյալն են.

  • Վերացնել Կարմիր գծերը
  • Վերացնել տեսախցիկները կամ ներդնել ՃԵԿ
  • Սահմանել խախտումների, պատժամիջոցների բալային մեխանիզմ
  • Նախկին տուգանքների և դրանց վրա եկած տույժերի մասնակի համաներման նկատմամբ հայտարարել ամբողջական համաներում
  • Ապահովել մատչելի երթևեկություն:

Այս պահին երթի մասնակիցները շարժվում են դեպի Ճանապարհային ոստիկանություն, որտեղ առաջարկությունների փաթեթը կհանձնեն ՃՈ-ին:

Ավելի մանրամասն` քիչ անց:




Լրահոս