Ինչու «Չեխական ավիաուղիները» դադարեցրեց իր չվերթները. չե՞ն ցանկանում աշխատել Հայաստանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ արտահերթ նիստում շարունակվում է քննարկվել  «Ավիացիայի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը նախարարին հարց ուղղելու ժամանակ նախ նշեց, որ, իր կարծիքով, «բաց երկնքի» քաղաքականությունն իրականություն չի դարձել: Մանրամասնելով իր խոսքը` պատգամավորը ընդգծեց, թե այդ քաղաքականության շրջանակներում պետք է ավիատոմսերի գները նվազեին, ինչն էլ, սակայն, չի եղել:

««Բաց երկնքի քաղաքականության» արդյունքում այսօր հանվել է Աբու Դաբիի չվերթը, և «Չեխական ավիաուղիները» դադարեցրեց իր չվերթները: Եթե դա շահավետ լիներ ու արդյունավետ, «Չեխական ավիաուղիների» սեփականատիրոջ փոփոխությունը չէր ազդի»,- նշեց պատգամավորը:

Նախարարը պատասխանեց, որ Հայաստան կատարվող թռիչքներն այլ ընկերությունների կողմից  զուտ կոմերցիոն բնույթ են կրում և, չհամաձայնեց, որ ավիաընկերությունները չեն աշխատում Հայաստանի հետ:  Ճշմարիտյանը կոչ արեց չզարմանալ, եթե որևէ ընկերություն փակվում է,  իսկ մյուսը` բացվում, որովհետև դա նորմալ մրցակցային կոմերցիոն գործընթաց է:




Լրահոս