NEWS.am-ի տեղեկացմամբ՝ «Եղնիկներ» զորամասում ծառայած չորս զինծառայողների մայրեր անժամկետ հացադուլ են հայտարարել զիվորական դատախազության սպասասրահում: Նրանց որդիները շուրջ 2 ամիս է՝ գտնվում են Շուշիի բանտում: Զինվորների մայրերի փոխանցմամբ՝ «Եղնիկներ» զորամասում սպան զինվորներին մայր է հայհոյել, ինչի հետեւանքով 15 զինվոր քաշքշել են նրան: Սակայն սպան ազատության մեջ է, իսկ 15 զինծառայողներից միայն 4-ն են կալանավորվել` Գեւորգ Մկրտչյանը, Գեւորգ Աճեմյանը, Սամվել Խաչատրյանը եւ Արթուր Հարությունյանը: «Այնինչ սպան տղաներին բատինկեքի տակ է գցել, ծեծել ու ասել, որ եկե՛ք սապոգներս լպստեք: Եթե մենք մինչեւ այսօր խնդրում էինք դատախազին, նախարարին, նախագահին, որ մեր երեխաների հարցին վերջնական լուծում տան, ապա այսօր մենք հայտարարում ենք, որ ամեն ինչ անելու ենք, որ ոչ մի մայր իր երեխային բանակ չուղարկի, եւ զորակոչը դադարեցնեն: Մյուսների ծնողները ժամանակին հասան, իրենց երեխաների հարցերը լուծեցին: Իսկ մենք մինչեւ հասանք, մեր երեխաներին տարան Շուշիի բերդ, փակեցին»,-ասել են կալանավորված զինծառայողների ծնողերը եւ ավելացրել, որ հարուցված գործի շրջանակներում դատավճիռը նախատեսում է 3-12 տարվա ազատազրկում, ինչը չի համապատասխանում տղաների կատարած արարքին:
ՀԱՑԱԴՈՒԼ ԵՆ ԱՆՈՒՄ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ