Խոշոր ավտովթար Երեվան-Գյումրի ավտոճանապարհին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր՝ նոյեմբերի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 20:30-ի սահմաններում, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26-րդ կմ-ին՝ Ուջան գյուղի հատվածում, բախվել են Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղի բնակիչ, 22-ամյա Շահվալադ Խլղաթյանի վարած “Համմեր” մակնիշի 22 ՍԼ 334 համարանիշի և Արագածոտնի մարզի Ներքին Սասնաշեն գյուղի բնակիչ Անդրանիկ Խաչատրյանի վարած “Վազ 2121” մակնիշի 65 ԼՏ 510 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել են Աշտարակի բժշկական կենտրոն, որտեղ “Վազ 2121”-ի ուղևորներից 10-ամյա տղա երեխան մահացել է: Վիրավորներին առաջին օգնություն են ցուցաբերել քաղաքացիներն ու ոստիկանները:
Վթարի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին պատմել են, որ “Համմերը” Գյումրիից դեպի Երևան ընթանալիս դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել “Վազ 2121”-ին, իսկ հարվածն այնքան ուժգին է եղել, որ “Համմերի” առջևի ձախ կողմի անվադողը պոկվել է ավտոմեքենայից: 




Լրահոս