“Ազդարար” ամսագրի խմբագիր Մարտիկ Սարգսյանը, որն առաջինն է հայտարարել ՀՀ նախագահի թեկնածու առաջադրվելու մասին, “Ժողովուրդ”-ի հետ զրույցում ասաց, թե ինքը ոչ մի կուսակցության հետ չի համագործակցելու. “Նժդեհական, ցեղակրոն գաղափարներ, հեթանոսություն եւ իսկական պատմություն եմ առաջ տանում”:
Մեր տեղեկություններով՝ Սարգսյանը երեկ հանդիպել է ՀՀԿ փոխնախագահներ Գալուստ Սահակյանի եւ Մուշեղ Լալայանի հետ, որպեսզի քննարկի իր պահվածքն ընտրությունների շրջանում: Սակայն մեզ հետ զրույցում նա հերքեց. “Լալայանի հետ ես հանդիպել եմ այն առումով, որ նա մտնում է “Հայրենիք” ակումբի մեջ, իսկ “Հայրենիք” ակումբը փայլուն ձեւով տանում է ազգայնական գաղափարախոսությունը: Իսկ Սահակյանին ընդհանրապես չեմ հանդիպել”:
Հավելենք, որ “Ազդարար” ամսագրի հովանավորը Ռոզա Ծառուկյանն է: “Ռոզա Լեոնովնան՝ մեծ մայրիկը, որին սրբորեն հարգում ենք, նախանցյալ տարի տվել ենք մրցանակ՝ մեզ օգնելու համար: Նա ասել է, որ ամեն ձեւով ձեզ հետ կաշխատեմ, բացի քաղաքականությունից”,-ասաց Սարգսյանը: