Երևանի քաղաքապետարանի ենթակայության բոլոր մանկապարտեզներում հունիսի 16-ից մեկնարկել են ավագ խմբերի ավարտական հանդեսները, որոնց ընթացքում ի մի են բերվում նախադպրոցական ուսումնական դասընթացների արդյունքում երեխաների ստացած գիտելիքները և յուրօրինակ հաշվետվություն են ծնողներին։
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մանկապարտեզն ավարտող ավագ խմբերի բոլոր երեխաները նվեր են ստանում դպրոցական պայուսակներ՝ գրենական պիտույքներով, որոնք երեխաներին են հանձնվում հանդեսի ավարտին։
Հունիս և հուլիս ամիսների ընթացքում նախատեսված բոլոր 10.000 պայուսակները կբաժանվեն մանկապարտեզն ավարտող դպրոցահասակ երեխաներին։