Օրեր առաջ համացանցում հայտնվել էր մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է ԲՀԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Դավթյանը հայհոյում ճանապարհային ոստիկաններին, ովքեր կանգնեցրել են նրա` Երևան ուղևորվող մեքենան:
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ զրույցում նշեց, թե ինքը տեղյակ չէ, որ նման բան է եղել: Պատգամավորը նշեց նաև, որ Հրանտ Դավթյանն իր մտերիմ ընկերն է և մինչև հիմա նա Դավթյանի բարձր ձայնն անգամ չի լսել:
«Ես չեմ տեսել, ինչի մասին է խոսքը: Հրանտ Դավթյանն իմ լավ ընկերն է, ես իրան լավ ճանաչում եմ, իրենից չեմ էլ սպասում նման բան: Ես նույնիսկ իր բարձր ձայնը չեմ լսել: Հրանտ Դավթյանին ես շատ լավ ճանաչում եմ: Բայց դուք ամբողջական վիդեոն եք տեսե՞լ, կարող է` իրան էլ են հայհոյել, չնայած որևէ դեպքում հայհոյանքը չի արդարացվում», – նշեց նա:
Մանրամասները` Armlur.am-ի տեսանյութում