ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀՈԲԲԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ քաղաքացիներին ծաղրելը վարչապետ Տիգրան Սարգսյանի համար կարծես թե կենսակերպ է դարձել, սիրած զբաղմունք, հոբբի, եւ նա հաճույք է ստանում մարդկանց հասցեին ցինիկ արտահայտություններ անելուց: Հերթական «զգլխիչ» հայտարարության առիթը կենսաթոշակառուներն էին: «ՀՀ յուրաքանչյուր աշխատող քաղաքացի պետության հետ միասին պատասխանատվություն է կրում իր բարեկեցիկ կենսաթոշակային տարիքի համար,-ասել է նա ու հավելել,-դա ոչ միայն պետության, այլեւ յուրաքանչյուր աշխատող քաղաքացու պարտավորությունն է՝ մտածել բարեկեցիկ ծերության մասին»: Փաստորեն, հերթական անգամ Տ. Սարգսյանը պատասխանատվությունը գցում է իր վրայից:
Վարչապետի ասածը տրամաբանական կլիներ, եթե իր եղբոր նման 3,5 մլն դրամ աշխատավարձ ստանային: Բայց այսօր ՀՀ քաղաքացիները ծիծաղելի աշխատավարձ են ստանում եւ գոյատեւում չքավորության պայմաններում: Էլ ինչպե՞ս մտածեն իրենց ապագայի, կենսաթոշակային տարիքի մասին:




Լրահոս