Ամերիկացի հայտնի նկարիչ Դեյլ Չիխուլին (Dale Patrick Chihuly) իր կարիերայի ամենալարված ժամանակահատվածում Անգլիայում վթարի է ենթարկվում: Սրա հետևանքով ամբողջությամբ կուրանում է նրա մի աչքը: Ավելի ուշ նա սկսում է սերֆինգով զբաղվել, ինչի արդյունքում էլ որովայնի լուրջ խնդիրներ է ձեռք բերում և ընդմիշտ զրկվում զբաղվել իր ողջ կյանքի գործով` հայելագործությամբ:
Այդուհանդերձ, ողջ աշխարհին հայտնի 72-ամյա նկարիչ-հայելագործը շարունակում է աշխատել, իսկ այսօր իր աշակերտների օգնությամբ: Սրա հետ մեկտեղ մնալով ոչ միայն երկու տասնյակ մասնակիցների վարպետ, դոկտոր, այլև հաջողված միլիոնատեր-գործարար: Բոսթոնում տեղակայված թանգարանը Չիխուլիի աշխատանքներն անվանել է մշակութային հեղաշրջում:
Այս ամենն արված է ապակուց: