Սիբիրյան խոցի առումով իրավիճակը վերահսկելի է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօրվա դրությամբ բակային համայցերի արդյունքում արձանագրվել է սիբիրյան խոցին բնորոշ ախտանշաններով կասկածելի ընդամենը 55 դեպք, որից 10-ը լաբորատոր հետազոտությունների արդյունքում հաստատվել է, տեղեկացնում են Առողջապահության նախարարության մամուլի ծառայությունից: Օջախում բնակչությունը հաճախ բժշկական օգնության է դիմում մաշկի ամբողջականության անգամ փոքր խախտումների դեպքում, ինչի արդյունքում բավական շատ են գերախտորոշման դեպքերը: Ներկայումս հոսպիտալացված հիվանդներ չկան:
Ըստ նախարարության՝ սիբիրյան խոց հիվանդության դեմ պայքարի կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումները շարունակվում են:




Լրահոս