Ինչպես տեղեկացրել էինք նախորդիվ, «Մանկական Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակությունն արդեն մեկնել է Ամստերդամ: Տղաներն այնտեղ պարապ չեն մնում, երեկ նրանք մասնակցել են առաջին թատերափորձին «HMH Arena»-ում:
Հիշեցնենք, մրցույթը տեղի կունենա դեկտեմբերի 1-ին: «Compass band» խումբը ներկայացնում են Դավիթ Պարոնիկյանը (13 տարեկան), Արշավիր Գրիգորյանը (13 տարեկան), Արամ Ծատուրյանը (13 տարեկան) եւ Աբրահամ Ազնավուրյանը (12 տարեկան):
ԳՈՐԾԻ ԵՆ ԱՆՑԵԼ
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ