ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանի թիկնազորի պետ Վաչիկ Ղազարյանը օրեր առաջ հանդիպում է ունեցել «Հին Էրիվան» հոլդինգի նախագահ Մանվել Տեր-Առաքելյանի հետ եւ քննարկել «Հին Էրիվան» ռեստորանային համալիրի ճակատագիրը: Համալիրի աշխատակիցների տպավորությամբ՝ հենց Վ. Ղազարյանն է ցանկանում Տեր-Առաքելյանից վերցնել ռեստորանը, որպեսզի «բանկերին բաժին չհասնի»: Սակայն Տեր-Առաքելյանը մեզ հետ զրույցում հերքեց լուրը: «Ես Վաչիկի հետ ընկեր եմ եւ իր հետ հանդիպում եմ հաճախ, եւ նման հարց ընդհանրապես չի քննարկվել»,-ասաց նա՝ հավելելով, որ «Հին Էրիվան»-ը վաճառքի դրված է եղել է մի քանի ամիս առաջ, եւ իրենք հանել են այդ պաստառը, քանի որ որոշել են չվաճառել: «Ամեն ինչ կարգին է, եւ մենք խնդիր չունենք»,-վստահեցրեց  հոլդինգի նախագահը:




Լրահոս