Երեկ Վանաձորում տեղի է ունեցել ՍԴՀԿ-ականների երդման արարողությունը: Ինչպես տեղեկացանք ՍԴՀԿ ատենապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից, Վանաձորում 10 հոգի անդամակցել է իրենց կուսակցությանը, եւ կանոնակարգի համաձայն՝ այդ նպատակով կազմակերպվել է նրանց երդման արարողությունը: Նշենք, որ հնչակյանները եւս երդվում են կուսակցության դրոշի ու զենքի, հիմնականում՝ դաշույնի վրա:
«ԶԵՆՔԻ ԱՐԵՎ»
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ