ԿՏԵՂԱՓՈԽԵՆ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-ԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ տեղի է ունեցել ՀՀ ժողովրդական արտիստուհի Ֆլորա Մարտիրոսյանի մահվան կապակցությամբ ստեղծված կառավարական հանձնաժողովի նիստը, որի ընթացքում քննարկվել են երգչուհու աճյունի տեղափոխման եւ հուղարկավորության կազմակերպչական հարցերը: ՀՀ մշակույթի նախարարության հասարակայնության հետ կապերի վարչությունից տեղեկացանք,  որ  հինգշաբթի օրը Լոս Անջելեսում կկայանա Ֆլորա Մարտիրոսյանի հոգեհանգստի արարողությունը: Իսկ դեկտեմբերի 10-ին նրա աճյունը կտեղափոխվի Հայաստան: Երգչուհուն Հայաստանում հրաժեշտ կտան դեկտեմբերի 11-ին Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում: Հենց նույն օրը Կոմիտասի անվան քաղաքային պանթեոնում կլինի նաեւ հուղարկավորությունը:




Լրահոս