Պակիստանի Սինդ նահանգում անոմալ շոգ եղանակի պատճառով զոհերի թիվը հասել է 1306-ի, հայտնում է DAWN պակիստանյան թերթը` հղում կատարելով հիվանդանոցի ներկայացուցչին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ շոգից տարածաշրջանում զոհվել է 1116 մարդ:
Հրատարակչությունը նշում է, որ մահերի մեծ մասը`1214-ը, բաժին է ընկնում Կարաչի քաղաքին:
Տեղի չինովնիկները զոհերի մահվան մեջ մեղադրում են էներգաընկերություններին: