Այսօր տանգոյի միջազգային օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Այսօր տանգոյի միջազգային օրն է: Պարը ծագել է Ռիո դե լա Պլատա քաղաքում եւ տարածվել ամբողջ աշխարհով: 2009-ին Ուրուգվայն ու Արգենտինան առաջարկեցին տանգոն ներառել ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական ժառանգության ցուցակում եւ նույն թվականի հոկտեմբերին ՅՈՒՆԵՍԿՕ-ն տվեց իր համաձայնությունը: “Տանգո” բառը առաջացել է պարից շատ առաջ: Ի սկզբանե այդ բառը Կանարյան կղզիներից մեկում օգտագործվում էր՝ բնորոշելու համար “նեգրերի հավաքը պարելու կամ թմբուկ նվագելու համար”: Այդ թմբուկները նույնպես կոչվում էին “տանգո”: Ներկայումս կա տանգոյի մի քանի տեսակ՝ միլոնգերո, սալոնային տանգո, Liso կամ հասարակ տանգո, Nuevo կամ նոր տանգո, տանգո “ֆանտազիա”: Տանգոյում կարեւորը հոգին է, զգացմունքները: Այն միակ պարն է, որի միջոցով կարելի է արտահայտել ամեն ինչ` սեր, ատելություն, զայրույթ եւ կիրք:




Լրահոս