Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են շաբաթօրյակները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ յուրաքանչյուր շաբաթ օր մայրաքաղաքի վարչական շրջաններում կազմակերպվում են շաբաթօրյակներ: Դրանց հիմնական նպատակը ընդհանուր օգտագործման տարածքները մաքուր ու բարեկարգ պահելն է: Շաբաթօրյակներն իրականացվում են  համատիրությունների, սանմաքրման ծառայությունների, պատասխանատու այլ կառույցների միջոցով:

Այս շաբաթ ևս, ի թիվս գլխավոր ու երկրորդական փողոցների, աշխատանքներն իրականացվել են նաև բակային հատվածներում: Գործընթացին տեղերում  հետևել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կոմունալ տնտեսության վարչության պետ Կառլեն Ղազարյանը:
Սանմաքրման ընթացքում կուտակված աղբը տեղափոխվել է աղբավայրեր:




Լրահոս