Ամուսնու կողմից հրազենային վիրավորում ստացած ծննդկան կնոջ վիճակը ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամուսնու կողմից հրազենային վնասվածք ստացած կնոջ և նորածնի վիճակը շարունակվում է մնալ ծանր կայուն: Ինչպես Armlur.am-ը տեղեկացավ Երևանի Պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի կենտրոնից, կինը գիտակցություն ունի, սակայն շարունակում է մնալ արհեստական շնչառության տակ:

Իսկ կեսարյան հատումով 8 ամսեկանում ծնված փոքրիկը որոշակի առողջական խնդիրներով է ծնվել և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո:

Հիշեցնենք, որ հունիսի 30-ի առավոտյան կնոջ ամուսինը այցելել է 3 օր առաջ ծննդաբերած կնոջը, հիվանդասենյակում ատրճանակից 2 կրակոց է արձակել նրա վրա, ապա՝ ինքնասպան եղել։ Տղամարդու մոտ հայտնաբերվել է 2 ատրճանակ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեկան օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (մահափորձ) և 235-րդ հոդվածի 1-ին մասով (ապօրինի զենք կրել, պահել)։




Լրահոս