Սուրիկ Խաչատրյանի Զարզանդը կոտրել է մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալի որդու խանութի դուռը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկություններով` քիչ առաջ բերման է ենթարկվել Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանը: Մեզ հայտնի դարձավ նաև, որ կհարուցվի քրեական գործ:

Նշենք, որ անցած գիշեր՝ ժամը 03-ի սահմաններում, հարձակում է տեղի ունեցել Սյունիքի մարզպետի դեմ մահափորձի գործով մեղադրյալ Կարեն Աթաջանյանի որդու՝ Մհեր Աթաջանյանի՝ Կապան քաղաքի Հունան Ավետիսյան 1 հասցեում գտնվող խանութի վրա, կոտրել են խանութի ապակիները, դռները:

Քննության հայտնած տվյալների համաձայն՝ կատարողը  Զարզանդ Նիկողոսյանն է:

Դեպքի առթիվ Կապանի ոստիկանության բաժնում նյութեր են նախապատրաստվում այս պահի դրությամբ դեռևս գույքի դիտավորյալ ոչնչացման դեպքի կապակցությամբ:

Ոստիկանությունից Armlur.am-ը տեղեկանում է, որ ոստիկանության Կապանի բաժնի շրջիկ ծառայություն իրականացնող խմբի ծառայողները Կապան քաղաքի Հ. Ավետիսյան փողոցում նկատել են մի քաղաքացու, ով քարով հարվածել և կոտրել է նշված փողոցի թիվ 1 հասցեում գործող մթերային խանութ-սրահի մուտքի ապակե դուռը և դիմել փախուստի:

Ոստիկանության ծառայողները հետապնդել և բերման են ենթարկել վերջինիս:
Պարզվել է, որ նշված անձը 1978 թ. ծնված Զարզանդ Ն.-ն է:
Նշանակվել է ապրանքագիտական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:




Լրահոս