«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեում որոշել են բերման ենթարկել Սյունիք մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի` Աղալարի որդուն` Էյներ Խաչատրյանին:
Հիշեցնենք, որ մայիսի 2-ին Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ տեղի ունեցած ծեծին ներկա է եղել նաեւ Էյներ Խաչատրյանը: Մեր տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեն վերջինիս հրավիրել է հարցաքննության, սակայն նա չի ներկայացել, ինչի արդյունքում էլ որոշում է կայացվել նրան բերման ենթարկել:
Ի դեպ, եթե դրանից հետո էլ չհաջողվի Էյներ Խաչատրյանին բերման ենթարկել, ապա, ամենայն հավանականությամբ, նրա նկատմամբ հետախուզում կհայտարարվի: