ԵՀՄՖ նախագահի ողջույնի խոսքը` ուղղված Ստերլիգով ընտանիքին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԵՀՄՖ նախագահ դոկ. Աշոտ Գրիգորյանի ողջույնի խոսքը ուղղված Ստերլիգով ընտանիքին Արցախ  մշտական բնակություն հաստատելու առիթով.

Մեծարգո պարոն Գերման Ստերլիգով

Եվրոպայի Հայկական Միությունների Ֆորումի նախագահության անունից սիրով հայտնում եմ, որ բացառիկ հիացմունքի և հպարտության պահեր ապրեցինք `տեղեկանալով Ձեր գլխավորությամբ Ստերլիգով Ընտանիքի Արցախ տեղափոխվելու և բնակություն հաստատելու լուրը:

Համոզված ենք, որ Ձեր երկարամյա գործունեության փորձը և վաստակը՝ որպես հայտնի քաղաքական, հասարակական գործչի, բարերարի և գործարարի ,այժմ կներդնեք Արցախ երկրում, որն իր էությամբ Եվրոպայի համար հանդիսանում է քրիստոնության անառիկ Ամրոց, իսկ բանկչությունն էլ՝ ազգային վեհ նպատակներ կերտող և դրնաց գոյության ու զարգացման համար անվտանգության պայմաններ ապահովող:

Մեզ համար առանձնակի հպարտություն է հանդիսանում այն հանգամանքը, որ Արցքախ մշտական բնակություն հաստատելու որոշում է կայացրել մի ընտանիք, որի ղեկավարը երկար տարիներ միջազգային մամուլով միշտ արտահայտվել է արդարության վերականգման օգտին, բարձրաձայնել է Հայ Ժողովրդի հանդեպ իրականցրած հանցագործույունների մասին, խիստ դատապարտել ներկայիս թուրքական կառավարություն հակահայ կեցվածքը:

Մեծարգո պարոն Գերման Ստերլիգով

Այն, ինչ դուք արեցիք Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին, միմիայն հիացմունք պարգևեց մեզ` եվրոպայի հայությանը: Միայն ազատ մտածող և արդարության մարտիկ հանդիսացող մարդը կարող էր Երևանի Պետական Համալսարանին նվիրել հրատարակություններ, որտեղ վկայություններ կան միչև ցեղասպանությունը հայապատկան բնակավայրերի մասին, ինչպես նաև բուն ցեղասպանությանը վերաբերող վավերագրեր:

Հետևաբար մեզ մնում է ասել շնորհակալություն Ձեր ազնիվ և համարձակ գործունեության համար, մանավանդ ,որ առիթը բաց չեք թողնում տարատեսակ լսարաններին հաղորդել մարդկության համար Հայոց Ցեղասպանության դատապարտման և փոխհատուցման կարևորությունը, ավելին, որ Դուք հայության կողքին եք արդարության  համար մղվող պայքարում, իսկ աշխարհի ազնիվ և անկեղծ մարդիկ պետք է միավորվեն և շարժվեն այս ուղղությամբ:




Լրահոս