Մյունխենի «Բավարիա»-ն կարող է երկարաձգել հարձակվող Կլաուդիո Պիսարոի հետ գործող պայմանագիրը, հայտնում է Sportalը:
Մյունխեցիները, ամենայն հավանականությամբ, 36-ամյա խաղացողին կառաջարկեն մեկ տարվա պայմանագիր: Գերմանիայի չեմպիոնի տեխնիկական տնօրեն Միխայիլ Ռեշկեն գոհ է մնացել Ամերիկայի գավաթում ֆուտբոլիստի ելույթներից: Ռեշկեն ակումբի ղեկավարությանը խորհուրդ է տվել երկարաձգել նրա հետ պայմանագիրը: