Կասիլյասը հրաժեշտ կտա «Ռեալ»-ին և երկրպագուներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Մադրիդի «Ռեալ»-ի և Իսպանիայի հավաքականի դարպասապահ Իկեր Կասիլյասը համաձայնել է իր կարիերան շարունակել Պորտուգալիայի առաջնությունում, հաղորդում է Marca-ն։

Կասիլյասը «Ռեալ»-ին և երկրպագուներին հրաժեշտ կտա հուլիսի 11-ին կայանալիք մամուլի ասուլիսի ժամանակ։ Ֆուտբոլիստը  հրաժարվել է «Ռեալ»-ի  հետ պայմանագրով իրեն հասանելիք գումարից։

Բանն այն է, որ ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված էր մինչեւ 2017 թվականը և այդ ընթացքում  Կասիլյասը պետք է ստանար 25 միլիոն եվրո՝ ներառյալ հարկերը։




Լրահոս