Ուայլդերին 2 մլն են առաջարկել՝ Բրիգսի հետ մենամարտի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

WBC վարկածով սուպերծանր քաշային կարգում աշխարհի չեմպիոն Դեոնտեու Ուայլդերին առաջարկել են 2 մլն դոլար՝ աշխարհի նախկին չեմպիոն Շենոն Բրիգսի հետ մենամարտելու համար, հայտնում է  Fightnews-ը՝ հղում անելով իր աղբյուրներին:

Մենամարտը նախատեսվում է անցկացնել սեպտեմբերի 5-ին ԱՄՆ Ֆլորիդա նահանգում: Գործարքի մասին առավել մանրամասն տվյալներ կարող են ստացվել մոտ օրերս:

Պետք է ընդգծել, որ ավելի վաղ երկու բռնցքամարտիկներն էլ սոցցանցերում և ԶԼՄ-ներում միմյանց հասցեին բազմաթիվ վիրավորական արտահայտություններ են հնչեցրել:




Լրահոս