Չինաստանը նախապատրաստվում է դարաշրջանի հզորագույն թայֆունի հարվածին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չինաստանի իշխանությունները տարհանել են շուրջ 865 հազար մարդու ու չեղյալ հայտարարել հարյուրավոր ավիաչվերթներ մինչև 200 կմ/ժ հասնող քամու պոռթկումների պատճառով, հայտնում է Associated press-ը:

Չինաստանի օդերևութաբանական ծառայության տվյալներով` «Չան-Խոմ» թայֆունը օրվա կեսին կհասնի Շանհայից հարավ գտնվող Ժույ-ան ու Չժոուշան ափամերձ քաղաքներին: Այն կարող է դառնալ Չինաստանին 1949 թվականից ի վեր հարվածած ուժեղագույն թայֆունը:

Չժեցզյան նահանգի իշխանությունները նավարկությունից հետ են կանչել 28764 նավ, որոնք նավահանգիստներ են վերադարձել երեկ երեկոյան:

Ճապոնիայում «Չան-Խոմ» թայֆունից տուժել է 20 մարդ:




Լրահոս