Օռնելա Մուտին առաջարկի դեպքում պատրաստ կլինի նկարահանվել հայկական ֆիլմում (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Իտալական կինոյի ճանաչված և սիրված դերասանուհի Օռնելա Մուտին չէր կարող մերժել հայկական կինոփառատոնին մասնակցելու առաջարկը Հայաստանի համար կարևոր տարում: Երևանյան «Ոսկե ծիրան» 12­րդ միջազգային կինոփառատոնի պատվավոր հյուրն այս մասին խոստովանեց հուլիսի 12­ին հայ երկրպագուների ու լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ: «Արմենպրես»­ը ներկայացնում է Մուտիի հետ հանդիպման յուրահատուկ ակնթարթները:

Meeting with famous actress Ornella Muti in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Օռնելա Մուտին՝ Հայաստանի մասին

Ես ընդունեցի փառատոնի հրավերը, որովհետև այս տարին հատուկ է Հայաստանի համար: Հայաստանն այն երկիրն է, որ շատ է ճնշված եղել: Ես ունեմ մի շատ թանկագին ընկեր, որն ամուսնացել է հայի հետ: Նրա միջոցով ես շատ եմ լսել Հայաստանի մասին,
ինձ շատ է դուր գալիս այս փառատոնը: Ինձ շատ դուր եկավ ֆիլմերի ընտրությունը, որ կատարեց փառատոնը: Երբեք չեմ եղել Հայաստանում, ինձ ասել են, որ Հայաստանը կախարդական երկիր է, ոչ թե որովհետև գեղեցիկ է, այլև հոգեվոր է. չկարողացա
մերժել: Զարմացած եմ, թե ինչպես են իտալերեն խոսում այստեղ:

«Սվանի սերը» կինոնկարի մասին

Այս ֆիլմը ցանկացել են նկարահանել շատ ռեժիսորներ, սա շատ դժվար գործ է: Ես շատ երջանիկ եմ, որ կարողացա խաղալ այն դերը: Այդ դարաշրջանը, հագուստը, երկխոսությունները շատ հաճելի էին:

Մուտին՝ երջանկության մասին

Մարդ ծնվում է, որպեսզի ուրախանա: Մարդ պետք է ընդունի ոչ երկրային էներգիան և իր հետ ներդաշնակության մեջ լինի: Եվ կլինի երջանիկ, եթե ավելի լավ կկարողանա հասկանալ այն, ինչ ունի և այն, ինչ չունի: Մեր հասարակությունը մեզ ցույց է տալիս այն, ինչ չունենք, և հետևաբար մոտանում ենք այն, ինչ չունենք:

Դերասանուհին «Ամենագեղեցիկ կինը» ֆիլմի մասին

Իմ քույրը պետք է մասնակցեր ֆիլմի համար նախատեսված փորձին, և ինձ խնդրեց, որ ուղեկցեմ նրան: Սա իրական կնոջ պատմությունն է, պատմություն մի կնոջ մասին, որը Սիցիլիայի սովորույթի դեմ գնաց՝ այն է՝ առևանգված կինը պետք է ամուսնանա: Նա իրականում շատ խիզախ ազջիկ էր: Ես էլ 14 տարեկան էի, ռեժիսորն ընտրեց ինձ այդ դերի համար:

Meeting with famous actress Ornella Muti in frames of the 12th Golden Apricot Yerevan International Film Festival took place at Moscow Cinema

Քննադատության և հանդիսատեսի մասին

Կան ֆիլմեր, որոնք քեզ մեծ հռչակ են բերում, ֆիլմեր, որոնք շոյում են դերասանի էգոն: Քննադատությունը և հանդիսատեսը միշտ չէ, որ համաձայն են: Կան ֆիլմեր, որ պատմական են, օրինակ «Անսանձի սանձահարումը», և երկրորդ ֆիլմը Չելենտանոյի
հետ նույնպես: Ես շնորհակալ եմ բոլոր ֆիլմերի համար:

Հայկական որևէ ֆիլմում նկարահանվելու մասին

Հայաստանը մեծ դերասաններ ունի, օրինակ՝ Ազնավուրը: Եթե կլինի առաջարկ, ես պատրաստ կլինեմ նկարահանվել հայկական

Նոր ֆիլմերի, ծրագրերի մասին

Տնտեսական ճգնաժամը նաև կինոյի վրա անդրադառնում: Ունեմ կարճամետրաժ անգլիական ֆիլմ, ինչպես նաև կմասնակցեմ իսպանական ֆիլմի նկարահանմանը: Բացի այդ, ՌԴ­ում մի թատերական բեմականացման եմ մասնակցելու, մի քանի ամիս իմ
ռուսերենի վրա պետք է աշխատեմ: Էլի ծրագրեր կան, որոնց մասին չէի ցանկանա ակնարկել: Ճգնաժամը վատացավ, մենք՝ իտալացիներս, գնալով մոտենում ենք հույներին:

Ռեժիսոր դառնալ-­չդառնալու մասին

Չգիտեմ, նույն հարցն ինձ որդիս տվեց մի քանի օր առաջ: Ես վստահ չեմ: Ունեմ փորձ, բայց անվստահություն եմ զգում: Լավ ռեժիսորը պետք է նաև լավ օպերատոր լինի:




Լրահոս