Գերմանիայի ազգային հավաքականի կիսապաշտպան Բաստիան Շվայնշտայգերը համալրել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կազմը: Այս մասին տեղեկացնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը։
«Բավարիա»-ի նախկին ֆուտբոլիստն անգլիական ակումբի հետ 3 տարվա պայմանագիր է ստորագրել և, ոչ պաշտոնական տեղեկությունների համաձայն, Շվայնշտայգերի տարեկան աշխատավարձը կազմելու է 10 մլն եվրո։
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը միակ ակումբն էր, հանուն որի կարող էի հեռանալ «Բավարիա»-ից։ Հիանալի է, որ նորից հնարավորություն եմ ստացել աշխատել Լուի վան Գալի հետ»,- նշել է կիսապաշտպանը: